Ալավերդու ավագանու 27 անդամից 14-ը «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
«Շաբաթներ առաջ էլ Ավագանու բոլորովին այլ 9 անդամներ էին, այս անգամ արդեն «Ապրելու երկիր» խմբակցությունից, նախաձեռնել անվստահության հարցը, սակայն նիստը չկայացավ։
Այսպիսով ստացվում է, որ Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու նախագծի տակ ստորագրել են ավագանու 27 անդամներից 23-ը, այսինքն Թամազյանին վստահում է ավագանու միայն 4 անդամ՝ այդ թվում հենց ինքը Թամազյանը։
Այս պայմաններում Թամազյանի կողմից զոռբայությամբ աթոռը պահելու գործողությունները բարդացնում են իր վիճակը, իսկ հնարավոր հակաօրինական գործողությունները՝ այն է խաթարել Ավագանու և համայքապետարանի բնականոն աշխատանքը, պետք է արժանանան իրավական համապատասխան գնահատականի», – գրել է նա։