Այսօր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի անունից ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատանը հանդիպում եմ ունեցել դեսպանության քաղաքական հարցերով կցորդ Մարի Բուչաղջյանի հետ։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Այսօր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի անունից ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատանը հանդիպում եմ ունեցել դեսպանության քաղաքական հարցերով կցորդ Մարի Բուչաղջյանի հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդման ու նրա կալանավորման մանրամասները, ինչպես նաև դրանց քաղաքական բնույթը հիմնավորող փաստերը։ Բացի այդ, անդրադարձ եմ կատարել այլ քաղբանտարկյալների գործերին»։