Քիչ առաջ, երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայկական կինոյի ամենայուրահատուկ ստեղծագործողներից՝ կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Սուրեն Բաբայանն ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին, գործընկերներին:
Հոգեհանգստի և հուղարկավորության մանրամասների մասին կհայտնենք լրացուցիչ»,-հայտնում են Հայաստանի Կինոգործիչների միությունից։
Ֆիլմագրություն
1978 թվական – «Չեզոք իրավիճակ»
1980 թվական – «Արարման ութերորդ օրը» (Ֆ. Գորենշտեյնի հետ, Տրիեստի միջազգային կինոփառատոնի ոսկե մեդալ՝ 1982 թվական)
1982 թվական – «Սիրամարգի ճիչը» (Միքայել Դովլաթյանի հետ)
1986 թվական – «Ֆրուզե Դովլաթյան» (Միքայել Դովլաթյանի հետ)
1987 թվական – «Տասներեքերորդ առաքյալը» (1987 թվական, Ռիգայի միջազգային կինոփառատոնի «Բալթիկայի աստղ» մրցանակ՝ 1988 թվական),
1989 թվական – «Դեմքով դեպի պատը» (Միքայել Դովլաթյանի և Գ. Նիկոլաևի հետ)
1990 թվական – «Արյուն» (Գ. Նիկոլաևի հետ)
1993 թվական – «P.S.»
1996 թվական – «Գյումրի-ռեվյու»
2000 թվական – «Խենթ հրեշտակը» (Ա. Հովսեփյանի հետ)
2004 թվական – «Ժանո»
2009 թվական – «Մի նայիր հայելուն»։