Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարությունը մեկնարկեց Ազդարարման համակարգի վերաբերյալ 2023 թվականի հաղորդակցման գործողությունների համապետական իրազեկման ծրագիր և ծրագրի իրականացմանն ուղղված լայնամասշտաբ իրազեկման արշավ: Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել ծրագրի պաշտոնական մեկնարկը, որը կրում էր «Ինչպե՞ս խթանել և ակտիվ օգտագործել Ազդարարման համակարգը» խորագիրը:
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեի խոսքով՝ ազդարարների պաշտպանությունը կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն հանգամանք է ցանկացած երկրում։
«Միևնույն ժամանակ, արդյունավետ և ուժեղ իրավական դաշտը և պատժման մեխանիզմները հնարավոր է բավարար չլինեն, եթե երկրները ազդարարման իրական մշակույթ ստեղծելու հանձնառություն չունեն»,-նշեց Մաքսիմ Լոնգանգեն։
Մանրամասները՝ տեսանյութում։