Դպրոցականներն այցելեցին Վճռաբեկ դատարան

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը մարդու իրավունքների արժեքների տարածման նպատակով իրականացնում է ծրագիր` ուղղված դպրոցականների շրջանում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկման բարձրացմանը: Ծրագրի շրջանակներում Երևանի, Գյումրու և Վանաձորի տարբեր դպրոցների աշակերտներից կազմվել է վեց մասնակիցներից բաղկացած ինը թիմ: Ընտրվել են այն աշակերտները, ովքեր իրենց հանրակրթական ուսումնական հաստատություններում արդեն սկսել են ուսումնասիրել «Հասարակագիտություն» առարկայի շրջանակներում նաև մարդու իրավունքներին վերաբերող թեմաները:

ՀՀ վճռաբեկ դատարանում աշակերտներին ընդունեց և նրանց հարցերին պատասխանեց Վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանը: Նա մասնավորապես ներկայացրեց Վճռաբեկ դատարանի գործառույթները, դերը և նշանակությունը, Սահմանադրությամբ ամրագրված առաքելությունը: Տիկին Դանիելյանը, պատասխանելով աշակերտների և ուսուցիչների հարցերին, նշեց դատավորի վարքագծի կանոններով արգելվող դրույթները: Ավարտելով խոսքը` դատավոր Ե.Դանիելյանը հորդորեց աշակերտներին լավ սովորել, դառնալ լավ իրավաբան, որպեսզի կարողանան արժանի տեղ գրավել գործող իրավաբանների շարքում:

 

Դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոն

 

Լուսանկարը` dataran.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել