Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու գործարար Նագիբ Սավիրիսին քննարկել են ՀՀ անվտանգային խնդիրներն ու ԼՂ-ից տեղահանվածների առջև ծառացած մարտահրավերները

Նոյեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց եգիպտացի ղպտի գործարար Նագիբ Սավիրիսին։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Հանդիպմանը ներկա էին նաև դոկ․ Փոլ Պողոսյանը, դոկ․ Բրյուս Պողոսյանը, դոկ․Վահրամ Տեր Մաթևոսյանը և պրն․ Վազգեն Յակուբյանը:

Հանդիպմանը մասնավոր անդրադարձ կատարվեց Հայաստանի անվտանգային խնդիրներին և Արցախից բռնի տեղահանվածների առջև ծառացած մարտահրավերներին։

Խոսվեց նաև Արևելքի քրիստոնեական համայնքների խնդիրների և նրանց ցուցաբերվող զորակցության, ինչպես նաև Հայ և Ղպտի Քույր Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունների և սերտ փոխգործակցության մասին։

Զրույցի ընթացքում պրն. Նագիբ Սավիրիսը պատրաստակամություն հայտնեց, ըստ ամենայնի, իր օգտակարությունը բերելու առկա հիմնախնդիրների հաղթահարման գործում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել