Աշտարակ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Նոյեմբերի 28-ին, ժամը 20։35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին, մարվել՝ 21:05-ին: Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1960 թ․) հետևի անիվները և սրահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել