Հիմնանորոգվել է Թալին խոշորացված համայնքի Ծաղկասար բնակավայր տանող ճանապարհը

Թալին խոշորացված համայնքում գտնվող, ծովի մակերևույթից 2050 մ բարձրության վրա տեղակայված Ծաղկասար բնակավայր տանող ճանապարհն արդեն հիմնանորոգված է։ 2023-ի սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել է 1,7 կմ մարզային (տեղական) նշանակության ճանապարհահատվածը։  Այս մասին տեղեկացնում են  Արագածոտնի մարզպետի աշխատակազմից։

«Տեղացիների համար սա տարիներ շարունակ երազանք էր թվում, ճանապարհը 1980-ական թվականներից ի վեր գտնվում էր անմխիթար վիճակում: 2021 թ․ նոյեմբերի 27-ին Ծաղկասարում Թալինի համայնքապետի նախընտրական քարոզարշավի ընթացքում գյուղացիները որպես ամենահրատապ համարվող խնդիր նշել էին դեպի գյուղ մտնող ճանապարհի վերանորոգումը։

Սերգեյ Մովսիսյանը և Տավրոս Սափեյանը հանդիպման ընթացքում խոստացել էին՝ առաջնահերթության կարգով ձեռնամուխ են լինելու ճանապարհի հիմնանորոգմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նոյեմբերի 27-ին, քարոզարշավից ուղիղ 2 տարի անց, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը և մարզպետի աշխատակազմի ու համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ այցելել են Ծաղկասար՝ դիտարկելու նոր հիմնանորոգված ճանապարհը։ Նրանք հանդիպել են գյուղացիների հետ, որոնք զրույցի ընթացքում մեծ գոհունակություն են հայտնել նախընտրական խոստումներն իրականացնելու, ժողովրդի խնդիրները լուծելու համար։ Գյուղացիների խոսքով՝ ճանապարհի հիմնանորոգման շնորհիվ լուծվել են մի շարք կարևոր հարցեր, ինչպիսին շտապօգնության մեքենայի գյուղ հասնելն է, ինչպես նաև երեխաների դյուրին տեղաշարժը դեպի հարևան Մաստարա գյուղի դպրոց ու մանկապարտեզ։

Նշվում է, որ մարզպետի կողմից դիտարկվել է նաև Մաստարա գյուղի հիմնանորոգված ճանապարհը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել