«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-2 միջպետական ճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում ձյան տեղումներ են։
«Սպասարկող ընկերության կողմից կատարվում է ճանապարհի մշակում աղավազային խառնուրդով։
Վարորդներին կոչ ենք անում երթեւեկել ձմեռային անվադողերով», – ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։