Որտե՞ղ է արգելվում տղամարդկանց գայլի պես ոռնալ

Մոբիլ քաղաքում տղամարդկանց արգելվում է հանրային վայրերում գայլի պես ոռնալ: Պատճառն այն է, որ մի ժամանակ քաղաքում տեղակայված է եղել ռազմական բազա, որի զինվորների համազգեստի թևքին պատկերված էր գայլ:

Երեկոները զինվորները հավաքվում էին տեղական բարերում և գայլի պես ոռնում, ինչը սարսափեցնում էր բնակիչներին: Ռազմական բազան փակվում է, բայց օրենքը շարունակում է գործել:

Նշենք, որ Հայաստանում չկան նման իրավիճակային (կազուալ) օրենքներ, փոխարենը գործում է ընդհանուր նորմատիվ կարգավորում, որի համաձայն՝ նման պահվածքը, հաշվի առնելով բոլոր հանգամանքները և փաստերը, կարող է որակվել անգամ որպես խուլիգանություն, որը քրեորեն պատժելի արարք է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել