Պետական քաղաքականությունը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման բնագավառում

Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, պատրաստուկների նյութերի օրինական շրջանառությունը ապահովող, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառությունը կանխարգելող գործընթացների վրա հսկողությունը իրականացվում է Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, պատրաստուկների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության (այդ թվում՝ ապօրինի) բնագավառում պետական քաղաքականությունը կայանում է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության լիցենզավորման, այդ գործունեությանը ներկայացվող պահանջների սահմանման, թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը առողջապահական և բժշկավերականգնողական նպատակներով օգտագործելու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման, թմրամիջոցների (հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի) և դրանց շրջանառության հաշվառման, այդ շրջանառության նկատմամբ հսկողության և վերահսկողության սահմանման, թմրամոլության, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրականացման մեջ:

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությանը և դրանց ապօրինի շրջանառության կանխարգելմանն ուղղված պետական քաղաքականությունն իրականացվում է ծրագրային հիմունքներով: Այն իրականացնում են հետևյալ կերպ` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հսկելիությունը և վերահսկելիությունը կենտրոնացնելով:

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության տեսակների լիցենզավորմամբ:

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված թմրամոլության և իրավախախտումների կանխարգելման առաջնայնությամբ:

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության համար պատժելիության, պատասխանատվության և դրանց անխուսափելիության կիրառմամբ:

Թմրամոլության բուժման նոր ձևերի և մեթոդների մշակման բնագավառում գիտական հետազոտությունների իրականացման պետական աջակցության կիրառմամբ:

Թմրամոլության դեմ պայքարում և թմրամոլությամբ հիվանդների բժշկավերականգնողական կազմակերպությունների ցանցի զարգացմանը պետական աջակցության կիրառմամբ Ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման ուղղությամբ միջազգային համագործակցության կիրառմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել