Հայաստանի տարբեր շրջաններում ձյուն է տեղում

Հայաստանի տարբեր շրջաններում ձյուն է տեղում։ Հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մամուլի ծառայությունը՝ ժամը 19:50-ի դրությամբ։

Մասնավորապես՝ ձյուն է տեղում է Սպիտակի, Արագածի, Վանաձորի, Ճամբարակի, Մարտունիի (Վարդենյաց լեռնանցք), Արարատի (Ջանգակատան հատված), Թալինի, Տաշիրի, Անիի, Արթիկի, Դիլիջանի, Սևանի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում։

«Կոտայքի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 150-200 մետր»,- հայտնում են հիմնադրամից։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել