Որպես մահապատժի տեսակ հաճախ աշխարհի շատ երկրներում կիրառվում է գլխատումը: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու գլուխը կտրելուց հետո մի որոշ ժամանակ դեռ անձը ցավ է զգում:
Ֆրանսիայում 1905 թվականին իրականացվել է մի փորձարկում, երբ մարդու գլուխը կտրելուց հետո բժիշկը մահապատժի ենթարկված տղամարդուն դիմել է իր անվամբ: Ի պատասխան դրան` մարդու դեմքին առաջացել են միմիկաներ, բիբերը ուղղվել են դեպի բժիշկը և ապա նորից փակվել:
Նշենք, որ Հայաստանում մահապատիժը` որպես պատժի տեսակ, վերացվել է, հետևաբար նման անմարդկային պատիժ ոչ մի հանցագործի նկատմամբ չի կարող կիրառվել: