Քիչ առաջ դատարանը վերացրեց քսանամյա Նորիկ Գոգորյանի նկատմամբ սեպտեմբերի 20-ից կիրառված կալանավորումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Նորիկի հետ նույն խցում էինք «Նուբարաշեն» քրեակատարողականում, նա Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից է, ով զրկվել էր իր տնից 44օրյա պատերազմի արդյուքնում և բռնի տեղահանվել, սովորում է երաժշտական քոլեջում: Ուրախ եմ, որ մի քանի օրից նա կլինի իր մեծ ընտանիքի կողքին»,- գրել է նա:
