Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի մեկ օգնական և մեկ գործավար:
Վճռաբեկ դատարանի նախագահը, պալատի դատավորները և պալատների նախագահներն ունեն երկուական օգնական:
Դատավորի օգնականը և գործավարը համարվում են դատավորին կցվող դատական ծառայողներ: