Ի՞նչ է հանցակցության սահմանազանցումը, և ո՞վ է պատասխանատվություն կրում դրա համար

Նախնական համաձայնությամբ հանցագործություններում, երբ պայմանավորված են խմբի անդամների գործողությունները, լինում են դեպքեր, երբ հանցակիցներից որևէ մեկը նախապես պայմանավորված հանցագործության ընթացքում կատարում է մեկ այլ հանցագործություն, որը չի ընդգրկվում մյուս հանցակիցների դիտավորության մեջ:

Օրինակ, երբ խմբի անդամները պայմանավորվել են միայն գողություն կատարել բնակարանից, բայց հանցակիցներից մեկը, գողություն կատարելուց բացի, սպանում է տանտիրոջը:

Նշված դեպքում հանցակիցները պատասխանատվություն կկրեն միայն գողության համար, իսկ այն հանցակիցը, որը կատարել է նաև սպանություն` գողության և սպանության համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել