Երևանի կենտրոնում երթևեկության սահմանափակումներ կգործեն

Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում նոյեմբերի 13-ից Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց և պողոտա, կարգելվի երթևեկությունը՝ առավելագույն զանգվածը 2.5 տոննա բեռնատարների համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Սահմանափակումները կգործեն առավոտյան ժամը 07:00-ից մինչև 21:00-ն:

Տուգանքներից խուսափելու համար քաղաքապետարանից հորդորում են հետևել ճանապարհային նշաններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել