ՄԱԿ-ի պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության դպրոցներից մեկը նոյեմբերի 6-ին Գազայի հատվածի հյուսիսում ուղիղ հարվածի է ենթարկվել։ Այս մասին նշված է կազմակերպության զեկույցում:
«Գազայի հյուսիսում կազմակերպության դպրոցներից մեկն ուղիղ հարվածների է ենթարկվել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ինը՝ վիրավորվել, դպրոցում ապաստանած ներքին տեղահանվածների շրջանում», – ասված է զեկույցում:
Կազմակերպության տվյալներով՝ նոյեմբերի 6-ի երեկոյի դրությամբ Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից սպանվել է ընդհանուր առմամբ ՄԱԿ-ի 89 աշխատակից: