Իսրայելը չի համաձայնի Գազայի հատվածում մարդասիրական դադարի, քանի դեռ անկլավում պահվող պատանդներն ազատ չեն արձակվել։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վերջին շրջանում մենք ավելի ու ավելի ենք լսում «մարդասիրական դադար» բառերը: Ուզում եմ ձեզ ասել, որ ինձ համար մարդասիրական դադարն առաջին հերթին վերաբերում է մեր պատանդներին, մեր կանանց, երեխաներին ու ծերերիր: Առանց պատանդներին վերադարձնելու մարդասիրական դադար չի լինի»,- ասել է նա մամուլի ասուլիսում։