Առավելությունը պետք է տալ միայն հանրային տրանսպորտին, իսկ անհատական մեքենաների համար մտցնել նոր սահմանափակումներ, որոշակի թանկացումներ. Տիգրան Ավինյան

Երևանում, սկսած փոքր կենտրոնից, ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համալիր ծրագիր ենք մշակել։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այդ ծրագիրն առաջին հերթին ներառում է ծանր ավտոմեքենաների երթևեկության սահմանափակում։ Ենթադրում է մեր կայանատեղիների և՛ գնային, և՛ զոնավորման վերանայումներ, ենթադրում է ավտոբուսային գծերի ավելացումներ, ապագայում ենթադրելու է նաև որոշակի փողոցներում տարբեր ժամերին կամ տարբեր օրերին ավտոմեքենաների համար մուտքի արգելք։

Ավելացող ավտոմեքենաների ծավալի դեպքում հնարավոր չէ, որ քաղաքը կարողանա սպասարկել։ Մեր խնդիրն է ամբողջացնել հանրային տրանսպորտի համակարգը, նոր ավտոբուսներով համալրել, ունենալ միասնական տոմսային համակարգը, ավտոբուսային գծեր, հնարավորություններն ավելացնել միայն հանրային տրանսպորտի համար, առավելությունները տալ միայն հանրային տրանսպորտին, անհատական մեքենաների համար մտցնել նոր սահմանափակումներ, որոշակի թանկացումներ և այլն։

Կարծում եմ՝ սա անխուսափելի ծրագիր է, որը հեշտ չի լինելու, բայց այս ճանապարհը միասին պետք է անցնենք։ Իրականությունն այն է, որ Երևանի փոքր կենտրոնն ուղղակի իր բեռնվածությամբ անանցանելի է դառնում»,-ասաց Տիգրան Ավինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել