Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մինչև նիստի օրակարգին անցնելը խոսեց «ՈՄԱ» հասարակական կազմակերպության կողմից «Գմբեթ 2» ամրաշինական կառույցների համար դրահամավաքներ անելուն։
Նա նշեց, որ Պաշտպանության նախարարությունից պատասխանել են իր հարցմանը։ ՊՆ-ից մասնավորապես նշել են, որ «ՈՄԱ»-ի կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցներով «Գմբեթ 2» ծրագիրը ֆինանսավորելու վերաբերյալ դիմում-առաջարկ չի եղել։
Գեղամ Մանուկյանը նշեց, որ ո՛չ ՊՆ-ի, ո՛չ ԶՈՒ-ի կողմից «ՈՄԱ»-ին ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տրվել։
Մանրամասները՝ տեսանյութում։