Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ ոլորտին հատկացվող միջոցները 2018 թվականի համեմատ կրկնապատկվել են։
«Պետք է ընդգծեմ ոչ միայն թվային աճը, այլև հաջորդ տարվա կարևորագույն, համակարգային փոփոխությունները, որ ապահոված են բյուջետային միջոցներով»,- ասել է Անահիտ Ավանեսյանը՝ մատնանշելով, օրինակ, պարտադիր ապահովագրության ծրագիրը։
Ավանեսյանը նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարի կբարձրանա բուժաշխատողների աշխատավարձը։
Կփոխվի նաև որոշ ծառայությունների շրջանակը։