Միջազգային մամուլում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակման մասին սեպտեմբերին 800 հրապարակում է եղել, հոկտեմբերի` 1000: Այս մասին իր X–ի էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Կենսական է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման և դրա հետևանքով էթնիկ զտումների մասին օբյեկտիվ լուսաբանումը մամուլում»,- գրել է նա։