Ազգային ժողովում շարունակվում է 2024 թ. պետական բյուջեի քննարկումը, որին մասնակցում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ասաց, որ ցանկանում է մի դրվագ պատմել՝ կապված ուսուցիչների կամավոր ատեստավորման հետ։
«Մի առիթի էի, որտեղ իմ բարեկամուհիներից մեկը նույնպես պետք է ներկա լիներ, շատ կարևոր իրադարձություն էր։ Ինձ ասացին, որ նա չի եկել, որովհետև վաղն ատեստավորման քննություն ունի և պատրաստվում է այդ քննությանը։ Սա իմ համար անկեղծորեն պետք է ասեմ, որ ցուցանիշ է, որ ուսուցչուհին կարող է նույնիսկ անձնական ամենակարևոր առիթներին չմասնակցել, որովհետև պետք է վերապատրաստվի։ Իսկապես գոհ ենք և շնորհակալ ենք այսպիսի արդյունեների համար»,-Հակոբ Արշակյանը։
Նախարարը շնորհակալություն հայտնեց Հակոբ Արշակյանի բարեկամուհուն, որ նա ցուցաբերել է բարձր պատասխանատվություն՝ նշելով, որ նման ուսուցիչներն են ապահովում երեխաների որակյալ կրթությունը։