Սնուփ Դոգի համերգը կազմակերպելը կենսական անհրաժեշտություն էր. Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը չի կարող ասել, թե երբ տեղի կունենա հայտնի ռեփփեր Սնուփ Դոգի համերգը:

«Ես հիմա չեմ կարող կոնկրետ օր նշել, բայց ամեն ինչ արվում է, որ գա», – լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Լրագրողի հարցին` կենսական անհրաժեշտությո՞ւն էր այդ համերգը կազմակեպել սոցիալական այս ծանր իրավիճակում` Խաչատրյանն արձագանքեց. «Ցանկացած միջոցառում, որ կառավարությունը նախատեսել է անել, այո՛»:

Հիշեցնենք՝ Սնուփ Դոգի համերգը պետք է կայանար սեպտեմբերի 23-ին, սակայն հետաձգվեց։

ՀՀ կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ է հատկացրել Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր` Սնուփ Դոգի գալիք համերգը, եթե տեղի ունենա, այն պետք է լինի բաց բոլորի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել