Հայաստանի համայնքներից առավել բարձր միջին աշխատավարձը հանքարդյունաբերական Սյունիքում է՝ ավելի բարձր, քան Երևանում

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունում ներկայացված վերլուծություններից մեկի համաձայն՝ հանքարդյունաբերությունը նշանակալից ներդրում ունի ՀՀ տնտեսությունում։

Տասնամյակներ շարունակ հանքարդյունաբերությունը հանդիսանում է Հայաստանի տնտեսությանն աջակցող հիմնական ճյուղերից մեկը` ապահովելով արտահանման մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ու արտարժույթի էական ներհոսքը:

Մետաղական օգտակար հանածո արդյունահանող խոշոր ընկերությունները համատեղ որպես մեկ ճյուղ հարկ վճարողների առաջին հորիզոնականում են։

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած վերջին տվյալների համաձայն, Հայաստանում խոշոր հարկատուների ցանկը շարունակում է գլխավորել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ 2023 թվականի 9 ամիսների ընթացքում ընկերությունը պետական բյուջե որպես հարկ է վճարել շուրջ 52.4 մլրդ դրամ։

Հայաստանի համայնքներից առավել բարձր միջին աշխատավարձը հանքարդյունաբերական Սյունիքում է՝ ավելի բարձր, քան մայրաքաղաք Երևանում։

Նշվում է նաև, որ տնտեսության այլ ճյուղերի համեմատ հանքարդյունաբերության բազմապատկիչը ողջ աշխարհում ամենաբարձր տեղն է զբաղեցնում՝ գերազանցելով էներգետիկ արդյունաբերության, գյուղատնտեսության, ֆինանսական ծառայությունների, առևտրի, հանրային սննդի ոլորտների բազմապատկիչները: Այս իմաստով ոլորտի վրա արտաքին ազդեցությունները և համաշխարհային ցնցումները (օրինակ` համավարակը) կարող են տնտեսության խաթարման պատճառ դառնալ: Այս ցնցումները փոխանցվում են տնտեսության տարբեր ճյուղերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել