Գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»):
Դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք, իր կարծիքով, էական են վեճի լուծման համար, ևանհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ:
Դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, այլ իրավասու է ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ: Դատարանը իրավասու է հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:
Փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվպարզումն անհրաժեշտ է նաև պետության և քաղաքացու միջև գոյություն ունեցող ուժային անհավասարությունը փոխլրացնելու համար: