Քաղաքացիություն չունեցող անձանց մասին

Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին կոնվենցիայի 1-ն հոդվածը սահմանում է քաղաքացիություն չունեցող անձի հասկացությունը, համաձայն որի`

Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին Կոնվենցիայում «քաղաքացիություն չունեցող անձ» հասկացությունը նշանակում է անձ, որը չի համարվում քաղաքացի որևէ պետության կողմից՝ դրա օրենսդրության հիման վրա։

Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին Կոնվենցիան չի կիրառվում` այն անձանց նկատմամբ, որոնք ներկայումս ստանում են Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով Գլխավոր հանձնակատարից բացի, Միավորված ազգերի կազմակերպության այլ մարմինների կամ հաստատությունների պաշտպանությունը կամ օգնությունը:

Այն անձանց նկատմամբ, ովքեր իրենց բնակության պետության իրավասու իշխանությունների կողմից ճանաչվել են որպես այն իրավունքներն ու պարտականություններն ունեցող, որոնք կապված են տվյալ պետության քաղաքացիությունն ունենալու հետ:

Այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ լուրջ հիմքեր կան ենթադրելու, թե նրանք կատարել են խաղաղության դեմ ուղղված հանցագործություն, պատերազմական հանցագործություն կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ինչպես դրանք սահմանված են նման հանցագործությունների կապակցությամբ դրույթներ ստեղծելու նպատակով մշակված միջազգային փաստաթղթերում:

Կատարել են ոչ քաղաքական բնույթի ծանր հանցագործություն իրենց բնակության երկրից դուրս՝ նախքան այդ երկիր իրենց մուտքի թույլատրումը:

Մեղավոր են ճանաչվել Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին հակասող արարքների համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել