Որո՞նք են պաշտպանական նշանակության անտառները

Պաշտպանական նշանակության անտառներ են`

ա) ջրային օբյեկտների ջրապահպան գոտիների անտառները.
բ) բարձր թեքության (30 աստիճանից ավել) վրա գտնվող անտառները.
գ) անտառների վերին և ստորին սահմանների 200 մետր լայնությամբ տարածքը.
դ) կիսաանապատային, տափաստանային, անտառատափաստանային գոտիներում աճող անտառները.
ե) բուսաբանական, կենդանաբանական այգիների, դենդրոպարկերի շրջակա անտառները` 100 մետր շառավղով:

Պաշտպանական նշանակության անտառներում արգելվում է անտառավերականգնման հատումների իրականացումը:

Պաշտպանական նշանակության անտառներում անտառօգտագործման և պահպանության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել