Հոկտեմբերի 27-ին Երևանում մեկնարկել է Հայ իրավաբանների համագումարը, որն իրակականացնում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
«Հանուն հայկական շահերի և օրենքի գերակայության» խորագրով անցկացվող համագումարին մասնակցում են ավելի քանի 250 սփյուռքահայ իրավաբաններ 31 երկրներից՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի և սփյուռքի հայ իրավաբանների միջև ծանոթությունների և համագործակցության հաստատմանը:
Համագումարի հիմնական թեմաներն են սփյուռքի իրավաբանական համայնքի դերը Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական բարեփոխումներին աջակցելու գործում, հետպատերազմյան իրավական գործընթացները, աշխարհասփյուռ հայ ժողովրդի անվտանգության ապահովումը, հՀայկական ազգային շահերի պաշտպանության և դրանց աջակցելու իրավական հիմնախնդիրները, հայ իրավաբանների համահայկական ցանցի ստեղծման հեռանկարները և այլն։
Հայ իրավաբանների համագումարի գլխավոր գործընկերն է Team Telecom Armenia-ն: Այն ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունը առաջին տելեկոմն է, որ իրականացնում է IPO Հայաստանում՝ դառնալով էլ ավելի բաց ու հանրային։
Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը. 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը կապահովի որակյալ ինտերնետով Հայաստանի բոլոր բնակիչներին։
Նշենք նաև, որ հոկտեմբերի 28-ին և 29-ին համագումարի հինգ պանելային նիստերին և չորս աշխատաժողովներին որպես նիստավարներ և բանախոսներ հանդես են գալու հանրային մեծ ազդեցություն և մասնագիտական փորձ ունեցող սփյուռքահայ իրավաբաններ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Արգենտինայից, ՌԴ-ից և այլ երկրներից։ Նիստերի և աշխատաժողովների շրջանակներում հանդես կգան ՀՀ պետական գործիչները, ԱԺ պատգամավորները, դատական իշխանության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ներկայացուցիչները։