Երեք ավտոմեքենա բախվել են իրար. տուժածները հոսպիտալացվել են

Հոկտեմբերի 28-ին, ժամը 06։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սլավիկ Չիլոյան և Ռիգայի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Ա․ Դ․, ծնված 1994 թ․), «Mazda» (վարորդ՝ Վ․ Գ․, ծնված 1997 թ․) և «Opel» (վարորդ՝ Ս․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է։
Փրկարարները Ս․ Գ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել