«Խաղաղության խաչմերուկը» կարող է մեզ համար վախճան դառնալ. Սեյրան Օհանյան

Ստեղծված իրավիճակում «Խաղաղության խաչմերուկը» կարող է մեզ համար վախճան հանդիսանալ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 27-ին,  Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝  այդ ծրագիրը, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է, եթե մտածված չլինի, եթե ՀՀ շահերը առաջ չտարվեն, դա կարող է  մեզ  վախճան դառնալ։

«Այս իշխանությունները եկել են հայ ժողովրդին  ու արցախահայությանը խաղաղություն բերելուն, բայց իրանք բերել են  պատերազմ: Այս պատերազմը  շարունակական է դարձել, օղակը Հայաստանի Հանրապետության շուրջ սեղմվել է այնպես, որ  Արցախը ամբողջությամբ  հայաթափվել է, և այսօր էլ Ադրբեջանը տարբեր հարթակներում, տարբեր  գործողություններ իրականացնելով  ինչ ուզում ստանում է,- ասել է Սեյրան Օհանյանը:

Սերյան Օհանյանը հիշեցրել է, որ Արցախում ցեղասպանություն իրականացնելուց հետո Ադրբեջանի հաջորդ նպատակը Մեծ Թուրանն է, որը ըստ Օհանյանի թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է իրականացնել Հայաստանի վրայով:
Նա ընդգծել է, որ այդ  պարագայում տեղին չէ խոսել «Խաղաղության խաչմերուկի» մասին։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել