Դատավորը կարո՞ղ է զորակոչվել ժամկետային զինվորական ծառայության

Զինապարտությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու` քաղաքացիների սահմանադրական պարտականությունն է:

Զինապարտներ են համարվում նախազորակոչային, զորակոչային տարիքի և պահեստազորում հաշվառված արական, ինչպես նաև զինվորական մասնագիտություն ունեցող կամ զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիները:

Քաղաքացիների զինապարտությունն ընդգրկում է`
զինվորական հաշվառումը.
զինվորական ծառայության նախապատրաստությունը.
զորակոչը և զինվորական ծառայությունը.
պահեստազորում գտնվելը:

Մասնակցում են արդյո՞ք դատավորները հայրենիքի պաշտպանությանը:

ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ դատավորն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է ժամկետային զինվորական ծառայության զորակոչից, զորահավաքներից և վարժական հավաքներից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել