Հայաստանի նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե «Հոկտեմբերի 27»-ի գործն իր համար բացահայտված է։
Անդրադառնալով «27»-ի գործից հնարավոր կազմակերպիչների, դրդողների, օժանդակողների վերաբերյալ անջատված մասի նախաքննությանը՝ Ջհանգիրյանն ասել է. «Ես կարծում եմ՝ հիմա որևէ պետական մարմին չի խոչընդոտում նախաքննությանը․ ընդհակառակն, ներհայաստանյան իրավիճակն էլ է նպաստավոր։ Սպասենք քննության ավարտին»։
Ջհանգիրյանը նաև նշել է, որ նախաքննության արդյունքների մասին ինքը տեղեկություններ չունի։