Ստրասբուրգում՝ Եվրոխորհրդարանի լիագումար նիստում, հունիսին ԵՄ առողջապահության նախարարների կողմից հավանություն է տրվել ծխախոտի պիտակի ձևավորման և արտադրանքի վաճառքի նոր կանոններին:
Այդ կանոնների համաձայն՝ ԵՄ պետություններում մոտակա 3 տարիների ընթացքում ամբողջությամբ արգելվելու է հոտավետ` այդ թվում անանուխի հոտով, ծխախոտների վաճառքը: Սակայն չի արգելվելու բարակ ծխախոտների վաճառքը` չնայած նրան, որ մասնագետների կարծիքով վերջիններս ավելի են մեծացնում սպառման ծավալները:
Ծխելու վտանգավորության մասին նախազգուշացումը զբաղեցնելու է ծխախոտի տուփի 65% և տեղադրված է լինելու տուփի երկու կողմերում:
ԵՄ առանձին անդամ երկրներ պահանջել են, որ ծխողներին վախեցնող նախազգուշացումներ տեղադրված լինեն ծխախոտի ամբողջ տուփի վրա, սակայն դրան դեմ են արտահայտվել ծխախոտային արտադրանք ունեցող երկրները՝ Չեխիան, Պոլշան և այլն:
«Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի համաձայն՝ ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր փաթեթավորում Հայաստանի Հանրապետության պետական լեզվովներառում է՝ առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության մասին նախազգուշացում: Նախազգուշացման տեքստըպետք է զբաղեցնի ոչ պակաս, քան մեծածախ և մանրածախ առևտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) առջևի ևհետևի պատերի ծավալի 30 տոկոսը:
Նույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` արգելվում է ծխախոտի արտադրությունը, ներմուծումը, իրացումը, եթեծխախոտի ծխում նիկոտինի և խեժի պարունակությունը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած թույլատրելի սահմանը։