Քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են՝ նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստ։ Նիստի օրակարգում եղել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի ներկայացումը և քննարկման ժամանակացույցի որոշումը։

Հանձնաժողովի անդամների զեկուցումներից հետո խորհրդի անդամների և զեկուցողների միջև տեղի է ունեցել հարցուպատասխան, ապա խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել