Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները:
1. Բոլոր ենթակառուցվածքները՝ ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են։
2. Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային ու մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակռուցվածքներ՝ ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը։
3. Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, անպես էլ ներքին փոխադրումների համար
4. Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության ու փոխադարձության սկզբունքով։ Այս սկզբունքով կարող են իրականացվել սահմանային ու մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցումներ։
Մանրամասները՝ տեսանյութում։