Արմեն Փամբուխչյանը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկել է քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում ընտրել արդեն գոյություն չունեցող Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանին։

Թեկնածուն նշեց, որ իր համար մեծ պատիվ է ծառայել Երևանին և երևանցիներին, շնորհակալ է Ավինյանին և ավագանու անդամներին հնարավորության համար․ «Երևանի զարգացմանն ուղղված ցանկացած ջանքի կենտրոն պետք է լինի քաղաքացին»։

Արմեն Փամբուխչյանը ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով։

«Հանրային ձայն» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց ու հայտնեց, որ բոլոր թեկնածուներին էլ ձեռնպահ է քվեարկելու, քանի որ ծանոթ չէ նրանց ու նրանց գործունեությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել