Խնդրում եմ համակերպվել․ ԿԳՄՍ նախարարը՝ 7-րդ դասարանի պատմության դասագրքում տեղ գտած սխալների մասին

Խնդրում եմ համակերպվել այն աղմուկի հետ, որ կա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ասել է  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, որը վերաբերում էր Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած` 7-րդ դասարանի պատմության դասագիրքում տեղ գտած 100-ից ավելի սխալներին։

Նախարարի խոսքով՝ մեծամասամբ նպատակաուղղված արշավ է սկսվել՝ ընդդեմ հանրակրթության բովանդակային փոփոխությունների, որոնք նախաձեռնված են և, այո՛, հիքմում ունեն արժեբանական փոփոխություններ։

«Հիմնական նպատակը պատմական մտածողության ձևավորումն է մեր երեխաների մոտ, որից պարզ պետք է դառնա, որ պատմությունը բազմաշերտ իրողություն է և, ամենակարևորը, ունենալ տարբեր աղբյուրներ համեմատելու, վերլուծելու, ինքնուրյուն դատողություն կազմելու, որոնք այնքան բացակայում են մեր մեջ այդ, այսպես կոչված, ուռա հայրենասիրության և պաթոսի մեջ, որով տարիներ շարունակ ողողված է եղել մեր դպրոցը և որից շատ դժվար է լինելու ազատել», – ասել է նա։

Անդրեասյանն ընդգծել է,  որ իրենք ուշադիր են բոլոր բովանդակային դիտարկումներին, որոնք արվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել