ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչը Գուտերեշին կոչ է արել հրաժարական տալ

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Գիլադ Էրդանը համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել լքել իր պաշտոնը։ Նա պնդում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ իրեն թույլ չի տալիս զբաղեցնել այս պաշտոնը։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, որի համար  անհասկանալի է երեխաների, կանանց և տարեցների զանգվածային սպանությունները , չի կարող ղեկավարել  ՄԱԿ-ը: Ես կոչ եմ անում նրան անհապաղ հրաժարական տալ»,- գրել է Էրդանը X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում Twitter):

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գուտերեշը հայտարարել էր՝  ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա հենց այնպես չի եղել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել