Սևանի բժշկական կենտրոնը տեղեկացնում է․
«Սևանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել երկրորդ փոքրիկ արցախցին` Անգելինան( քաշ` 4500գ, հասակ` 55սմ)։
Փոքրիկի ծնողները գաղթել են ԼՂՀ Մարտակերտի շրջան գյուղ Հաթերքից։
Թո’ղ այս փոքրիկ հրեշտակի ծնունդով խաղաղություն և համերաշխություն ծնվի ամբողջ աշխարհում և սեր` մարդկային սրտերում»։