Հոկտեմբերի 24-ին, ժամը 13։01-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՀրազՋԷԿի տարածքում գտնվող երկաթե չշահագործվող շինությունում այրվում է փայտ:
Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։20-ին, մարվել՝ 16։50-ին։ Շինության ներսում այրվել է մոտ 38 խմ փայտ։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/10/395684910_287019760960800_8471258036181607510_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/10/395721958_287019797627463_3787305676761039347_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/10/395721958_287019797627463_3787305676761039347_n.jpg)