Այսօր հերթական հարձակումն է սկսվել․ տեղեկատվական անվտանգության մասնագետները զգուշացնում են

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր հերթական հարձակումն է սկսվել, որտեղ նորից օգտագործվում է բազմաչարչար ՀայՓոստի անունը, թեև այս անգամ գրված է Հայաստան Փոստ։ iPhone–ի օգտատերերը ստանում են bit.ly–ի ծառայության կարճ հղում՝ hxxp[://]bit[.]ly/haypost, որը նախ վերաուղորդավորում է թրեքերով հղումի՝ hxxps[://]haypostamsupport[.]com/?token=hjlwybKOMChaBzQk, իսկ հետո մեկ անգամ էլ է վերաուղորդավորում՝ այս անգամ արդեն իրական ՀայՓոստի կայք: Թարգմանում եմ՝ ճանապարհին հանցագործները փորձում են մատնահետքավորել Ձեր հեռախոսը՝ տեսնել ով եք, որտեղից եք, ինչ հեռախոսով եք մտնում, հավանաբար հետագա հարձակումներում օգտագործելու համար։

Հարձակումն իրականացնող դոմենային տիրույթը այսօր է գրանցվել և բնականբար՝ բոլոր տվյալները թաքցված են։

Created: 2023-10-24 04:12:16 UTC
Registry Expiration: 2024-10-24 04:12:16 UTC

Հաղորդագրությունը ստացած մարդկանց առաջարկում եմ՝

ա/ այցելել ՀայՓոստի ֆեյսբուքյան էջ ու կարդալ իրենց չափազանց ուսանելի հերքումները https://www.facebook.com/haypost.am
բ/ կարդալ Սամվել Մարտիրոսյանի այս ստատուսը՝ ամեն օր առավոտյան կոֆե խմելուց առաջ և հետո․ «Ժող ջան, միանգամից պատասխանեմ ինձ գրած 56 հոգուն. Հայփոստի sms-ները կեղծ են։ Ախր, բոլորդ գրում եք, «ծանրոց չեմ սպասում, բայց էկել ա, ճիշտ ա՞»։ Եթե ծանրոց չեք սպասում, ի՞նչն ա ճիշտ»»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել