«Երբ Դուք սափրված էիք, ինչ լավ զեկույցներ էիք հրապարակում»․ Ագնեսա Խամոյանը՝ Կարեն Անդրեասյանին

ԱԺ-ում այսօր քննարկվում էր Վճռաբեկ դատարանի քրեական և քաղաքացիական պալատի դատավորների թեկնածուների հարցը։ Քննարկման ժամանակ թեմային անդրադարձավ ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ խոսելով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի մասին։

«Երբ Դուք թեկնածուներին էիք ներկայացնում, մի լուր կարդացի, որ ԲԴԽ-ն որոշման նախագիծ է ուղարկել դատավորներին, համաձայն որոնց տղամարդ դատավորները պարտավոր են սափրված կամ դեմքի խնամված մազածածկով աշխատանքի ներկայանալ։ Ես հիշեցի՝ երբ սափրված էիք և Մարդու իրավունքների պաշտպան, ինչ լավ զեկույցներ էիք ներկայացնում, գնացուցակներ էիք հրապարակում»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել