ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է. «Քաղաքական ներկապնակի միակ լուրջ և ինստիտուցիոնալ ընդդիմությունը մենք ենք։ ԱԺ-ում հավաքվածներն են, և անում ենք այն, ինչ որ ընդդիմությունը պետք է անի․ քննադատում ենք իշխանությանը»։
Խաչատրյանն ասել է, որ իրենք փորձում են մարդ մոբիլիզացնել փողոցում. «Այնքան չենք անում, որքան պետք է, բայց նայենք, թե այլընտրանքային ընդդիմությունը քանի մարդ է կարողանում մոբիլիզացնել: Նաև նայենք, թե փողոցում այս իշխանություններն ինչ աջակցություն ունեն»։
Նա նշել է՝ որքան շատ մարդ մոբիլիզացվի, այնքան շուտ կկարողանան իշխանություններից ազատվել ու փոխել պետության քաղաքականության կուրսը: