ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Այս մասին Iravaban.net-ին հայտնում են Ազգային ժողովից։
Հիշեցնենք, որ Չարչյանը մեղադրվում է 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Քվեարկությունից օրեր առաջ (հունիսի 18-ին) տարածվել էր հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահները որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։
Չարչյանին մեղսագրվող հոդվածում նաև նշվում է որևէ մեկի օգտին դեմ քվեարկելուն հարկադրելու մասին։