Սահմանին այս պահին վիճակը հարաբերականորեն կայուն է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Նա անդրադարձել է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա այցին.
«Նախարարի այցի արդյունքներով մենք տեղեկատվություն կտրամադրենք, ամեն ինչի մասին կտեղեկացնենք»։
Նշենք, որ այսօր տեղի է ունեցել նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։