Տիգրան Ավինյանի որոշումներով պարգևատրվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության մի շարք ծառայակիցներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 18-ին որոշում է ստորագրել, որի համաձայն՝ հասարակական կարգի պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ գործունեության համար ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ Հասարակական կարգի պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ գործունեության համար Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով են պարգևատրվել

1) ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատարի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության մայոր Միքայել Այվազյանը,

2) ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արշակ Գևորգյանը,

3) ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Արթուր Ղազարյանը,

4) ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Մեսրոպ Միքայելյանը,

5) ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար, ոստիկանության կապիտան Գևորգ Մկրտչյանը,

6) ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժնի պետ, ոստիկանության մայոր Մխիթար Խաչատրյանը,

7) ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության մայոր Համլետ Մեսրոպյանը,

8) ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 3-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար, ոստիկանության կապիտան Սամվել Աբազյանը,

9) ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, ոստիկանության լեյտենանտ Արթուր Վարդազարյանը:

Հասարակական կարգի պահպանության գործում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Երևանի քաղաքապետի պատվոգրով են պարգևատրվել.

1) ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Գևորգ Մելքոնյանը,

2) ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 3-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ռաֆայել Բաղդասարյանը,

3) ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա Ալեքսանդր Ազարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել