Երևանի երեք վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոններից

Երևանի Էրեբունի, Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոններից։ Այս մասին որոշումները ստորագրվել են հոկտեմբերի 9-ին, դեռևս Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանի կողմից։

Iravaban.net-ը հայտնում է, որ որոշումների համաձայն՝

Հակոբ Բալայանն ազատվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից․ պարտականությունների կատարումը վերապահվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Պետրոս Սարգսյանին,

Կամսար Բաբինյանն ազատվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից․ պարտականությունների կատարումը վերապահվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Կարապետյանին,

Արամ Ազատյան ազատվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից․ պարտականությունների կատարումը վերապահվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանին։

Հավելենք, որ նրանք ընդգրկված էին Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կազմում։Նրանք մանդատները վաղաժամկետ դադարեցրել են։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել