Երևանում կրակել են 18 երթուղին սպասարկող ավտոբուսի ուղղությամբ

Երևանում` Արզումանյան փողոցում, օդաճնշիչ զենքից կրակել են 18 համարի ավտոբուսի ուղղությամբ։ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ Մաշտոցի բաժինն ահազանգը ստացել է ժամը 12:00-ի սահմաններում:

«Վնասվել է ավտոբուսի հետևի ապակին, տուժածներ չկան»,-ասաց նա:

Կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ուղարկելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել